15:54  ,  2 դեկտեմբերի, 2022

Ռոնալդու․ Ցանկանում ենք գրավել առաջին տեղը

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրից առաջ սոցիալական ցանցերում գրառում է արել։ Պորտուգալիան արդեն ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

«Փլեյ-օֆֆը երաշխավորել ենք, բայց մենք ցանկանում ենք գրավել առաջին տեղը։ Այս թիմի եւ մեր նպատակների համար սահմաններ չկան։ Եկեք ավելին անենք։ Առա՛ջ, Պորտուգալիա»,- գրել է Ռոնալդուն։

Վերջին տուրում Պորտուգալիան դեկտեմբերի 2-ին կմրցի Հարավային Կորեայի հավաքականի հետ։

Առաջին երկու տուրերում պորտուգալացիները 3:2 հաշվով հաղթել են Գանային, 2:0 հաշվով՝ Ուրուգվային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով