15:28  ,  2 դեկտեմբերի, 2022

Ռյուդիգեր․ Մենք վերադաձանք ելման կետ, դաժան իրականություն է

Գերմանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը խոսել է Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի ձախողման մասին։ Գերմանիայի հավաքականը չկարողացավ հաղթահարել աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը եւ ավարտեց պայքարը։

«Մենք վերադաձանք ելման կետ, դաժան իրականություն է։ Մենք ունենք շատ տաղանդներ, այդ ամենը գեղեցիկ է եւ լավ, բայց կան հաջողության այլ բաղադրիչներ էլ։ Խոսքը հաղթանակների նկատմամբ ագահության մասին է, բացասական մի բան, որը մենք չունեցանք։ Մենք շատ հարգելի թիմ ենք, բայց հաղթանակների համար ավելին է պետք»,- Ռյուդիգերի խոսքը մեջբերում է Bild-ը։

Գերմանիայի հավաքականը խմբային փուլում 1:2 հաշվով պարտվեց ճապոնացիներին, 1:1 հաշվով խաղաց իսպանացիների հետ եւ 4:2 հաշվով հաղթեց Կոստա Ռիկային՝ 4 միավորով գրավելով երրորդ տեղը։ Խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան Ճապոնիան ու Իսպանիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս