14:04  ,  2 դեկտեմբերի, 2022

Սաուդյան Արաբիայի եւս մեկ ակումբ առաջարկ կանի Ռոնալդուին

Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ակումբը շահավետ առաջարկ կանի Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է witter.com/FabrizioRomano-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգին պատկանող «Ալ Նասրը» Ռոնալդուին առաջարկել է 2,5 տարվա պայմանագիր, որով նա կարող է ստանալ տարեկան 200 միլիոն եվրո՝ հաշվի առնելով նաեւ գովազդային արշավների մասնակցության համար վարձատրությունը։

Ռոնալդուն ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» անցած ամիս խզել են պայմանագիրը,  որը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ռոնալդուն այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում