13:40  ,  2 դեկտեմբերի, 2022

Շվայնշտայգեր․ Գերմանիան ունի միայն մեկ բարձրակարգ խաղացող պաշտպանությունում

Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի անհաջողությունների հիմնական պատճառը համարում է թույլ պաշտպանությունը։

«Ամեն ինչ շատ վատ էր։ Գերմանիան ունի միայն մեկ բարձրակարգ խաղացող պաշտպանությունում։ Խոսքը Անտոնիո Ռյուդիգերի մասին է։ Մյուսները խաղում են Բունդեսլիգայի համար նորմալ մակարդակի վրա։ Գերմանիայի հավաքականը պետք է վերադառնա լավ պաշտպանության»,- Շվայնշտայգերի խոսքը մեջբերում է ARD-ը։

2014 թվականին աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Գերմանիայի հավաքականի հավաքականը երկու առաջնությունում անընդմեջ չհաղթահարեց խմբային փուլի արգելքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով