12:44  ,  2 դեկտեմբերի, 2022

Ուսեյն Բոլթ․ Արգենտինան իմ թիմն է

100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, 7-ակի օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլթը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երկրպագում է արգենտինացիներին։

«Արգենտինան իմ թիմն է։ Ես իսկապես երկրպագում եմ Արգենտինայի հավաքականին։

Գիտեմ, որ Ֆրանսիան, Բրազիլիան եւ Արգենտինան ֆավորիտներն են, բայց հույս ունեմ, որ կհաղթեն արգենտինացիները»,- Բոլթի խոսքը մեջբերում է Eurosport-ը։

1/8 եզրափակիչում Արգենտինայի հավաքականը դեկտեմբերի 3-ին կմրցի Ավստրալիայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով