Հայաստանի 11 բռնցքամարտիկ մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված միջազգային մրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ռինգ էր հանել հիմնականում երկրորդ համարներին։
Ռուսլան Ասլիկյանը (57 կգ) անցկացրեց չորս հաղթական մենամարտ և գրավեց առաջին տեղը: Նրա թիմակիցներից 54 կգ քաշային Հենրիխ Սահակյանը բավարարվեց երկրորդ տեղով, իսկ Արթուր Շախպազյանը (63,5 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ) և Հենրիկ Չխրիկյանը (86 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը։
Մինչև տարեվերջ, հնարավոր է, Արթուր Բազեյանը (57 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը մասնակցեն Դուբայում նախատեսված «Ադամանդե գոտի» անվանումով միջազգային հեղինակավոր մրցաշարին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում