10:28  ,  2 դեկտեմբերի, 2022

2010-ից հետո Իսպանիան ընդամենը 3 հաղթանակ է տարել ԱԱ-ներում

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը 2010թ․ աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո հաջորդ 3 առաջնություններում տարել է ընդամենը 3 հաղթանակ։

ԱԱ-2014-ում Իսպանիան 3:0 հաշվով հաղթել է Ավստրալիային, 2018-ին 1:0 հաշվով հաղթել է Իրանին, Քաթարում ընթացող առաջնության խմբային փուլում էլ 7:0 հաշվով պարտության է մատնել Կոստա Ռիկային։

Երրորդ տուրում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 1:2 հաշվով պարտվեց ճապոնացիներին եւ խմբում գրավեց երկրորդ տեղը։

1/8 եզրափակիչում Իսպանիայի մրցակիցը կլինի Մարոկկոյի թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով