00:02  ,  2 դեկտեմբերի, 2022

Մանուել Նոյերը՝ աշխարհի առաջնությունների ռեկորդակիր (ֆոտո)

Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» 36-ամյա դարպասապահ Մանուել Նոյերը, մասնակցելով Կոստա Ռիկայի թիմի դեմ խմբային փուլի վերջին տուրի խաղին, դարձավ աշխարհի առաջնությունների ռեկորդակիր։

Դարպասապահներից նա ամենաշատ հանդիպումներն է անցկացրել եզրափակիչ մրցաշարերում։

Կոստա Ռիկայի դեմ խաղը 19-րդն է աշխարհի առաջնություններում Գերմանիայի հավաքականի ավագի համար։

Նա գերազանցեց գերմանացի Զեպ Մայերի եւ բրազիլացի Կլաուդիո Տաֆարելի ցուցանիշը։

Գերմանիայի հավաքականն առաջին խաղակեսից հետո հաղթում է կոստառիկացիներին նվազագույն հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով