21:58  ,  1 դեկտեմբերի, 2022

Ռոբերտո Մարտինեսը լքեց Բելգիայի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը

Իսպանացի Ռոբերտո Մարտինեսը հեռացավ ֆուտբոլի Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է HLN-ը։

2018թ․ աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալները նվաճած բելգիացիները Քաթարում ընթացող աշխարհի առաջնությունում չկարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը՝ գրավելով երրորդ տեղը։

Խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան Մարոկկոյի եւ Խորվաթիայի հավաքականները։

Ռոբերտո Մարտինեսը Բելգիայի հավաքականը գլխավորում էր 2016 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում