20:24  ,  1 դեկտեմբերի, 2022

Սանտուշ․ Ռոնալդուի մասնակցությունը հաջորդ խաղին 50/50 է

Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասնակցությունը աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի հանդիպմանը հարցականի տակ է։ Պորտուգալացիները կմրցեն Հարավային Կորեայի թիմի հետ։

«Կարծում եմ՝ Ռոնալդուի մասնակցությունը հաջորդ խաղին 50/50 է։ Ամեն ինչ կախված կլինի նրա վիճակից մարզման ժամանակ։ Մենք ունենք այլ տարբերակ, եթե Ռոնալդուն չկարողանա խաղալ։

Երրորդ խաղում հաղթելը եւ խմբում առաջին տեղ գրավելը շատ կարեւոր է։ Դրա շնորհիվ մենք կստանանք վերականգնման համար լրացուցիչ օր մինչեւ փլեյ-օֆֆի խաղը»,- ասել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը։

Պորտուգալիան երկու հաղթանակից հետո ապահովել է տեղը 1/8 եզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով