19:50  ,  1 դեկտեմբերի, 2022

ՊՍԺ-ն ԱԱ-ից հետո 2 տարվա պայմանագիր կառաջարկի Մեսիին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն աշխարհի առաջնության ավարտից հետո նոր պայմանագիր կառաջարկի Արգենտինայի հավաքականի խաղացող Լիոնել Մեսիին, հաղորդում է Goal.com-ը։ 

35-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ ՊՍԺ-ն ցանկանում է համագործակցությունը ֆուտբոլիստի հետ երկարաձգել մինչեւ 2025թ․ հունիս։ Մեսիի աշխատավարձը չի փոխվի։ Ֆուտբոլիստը դեմ չէ եւս երկու մրցաշրջան փարիզյան ակումբում անցկացնելուն։

Մեսիին վերադարձնելու ցանկություն ունի «Բարսելոնան»։ Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ ամերիկյան «Ինտեր Մայամին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում