17:45  ,  1 դեկտեմբերի, 2022

Լուիս Սուարեսը պատրաստ է կարիերան շարունակել ԱՄՆ-ում

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը պատրաստ է կարիերան շարունակել ԱՄՆ-ում։ Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի երկու ակումբներ հետաքրքրված են 35-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

Ուրուգվայի «Նասյոնալի» հետ Լուիս Սուարեսի պայմանագիրը կավարտվի այս ամիս։

Լուիս Սուարեսը Ուրուգվայի հավաքականի կազմում մասնակցում է աշխարհի առաջնությանը։

Ընթացիկ ակումբային մրցաշրջանում Լուիս Սուարեսը մասնակցել է 16 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում