17:01  ,  1 դեկտեմբերի, 2022

«Աթլետիկոն» պատրաստ է հունվարին վաճառել Ֆելիշին 100 միլիոն եվրոյով

Մադրիդի «Աթլետիկոն» պատրաստ է վաճառել Ժոաու Ֆելիշին հունվարին, եթե ստանա 100 միլիոն եվրոյի առաջարկ, հաղորդում է իսպանական AS-ը։ «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» ու ՊՍԺ-ն ցանկանում են ձեռք բերել պորտուգալացի կիսապաշտպանին։

Ֆելիշը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից։

2019թ․ ամռանը «Աթլետիկոն» Ֆելիշի համար պորտուգալական «Բենֆիկային» վճարել էր 127 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում