13:59  ,  1 դեկտեմբերի, 2022

Արգենտինան առաջ անցավ Իտալիայից ԱԱ-ներում գոլ խփած ֆուտբոլիստների քանակով

Արգենտինայի հավաքականն առաջ անցավ Իտալիայից աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարերում գոլ խփած ֆուտբոլիստների քանակով։ Անգլիական «Բրայթոնի» 23-ամյա կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը 61-րդ արգենտինացին է, որը գոլի հեղինակ դարձավ աշխարհի առաջնություններում, հաղորդում է Opta-ն։ Խմբային փուլի վերջին տուրի խաղում նա գրավել էր Լեհաստանի հավաքականի դարպասը։

Իտալիայի 60 ֆուտբոլիստ է գոլ խփել աշխարհի առաջնություններում։ Առաջատարներն են Բրազիլիան (83 ֆուտբոլիստ) եւ Գերմանիան (77)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով