13:37  ,  1 դեկտեմբերի, 2022

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ֆերնանդեշին

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի ծառայություններով, հաղորդում է Record-ը։

Արքայական ակումբը հետեւում է Ֆերնանդեշի հետ կապված զարգացումներին «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ֆուտբոլիստը դժգոհ է հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ղեկավարությամբ աշխատանքից եւ դեմ չէ «Ռեալում» կարիերան շարունակելու տարբերակին։

Ֆերնանդեշի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում