01:21  ,  1 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ 1/8 եզրափակիչի 10 մասնակից եւ 4 զույգ արդեն հայտնի է

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի 16 մասնակիցներից 10-ն արդեն հայտնի են։

Խմբային փուլի հանդիպումներն ավարտվեցին նաեւ C եւ D խմբերում։ Փլեյ-օֆֆի ուղեգրերը նվաճեցին աշխարհի չեմպիոն Ֆրանսիան, Ավստրալիան, Ամերիկայի գավաթակիր Արգենտինան եւ Լեհաստանը, որը 36 տարվա դադարից հետո կխաղա փլեյ-օֆֆում։

Նախորդ օրը խմբային փուլի երրորդ տուրի արդյունքում՝ փլեյ-օֆֆ էին դուրս եկել նաեւ Նիդեռլանդները, Աֆրիկայի չեմպիոն Սենեգալը, Անգլիան ու ԱՄՆ-ի թիմը։

Երկու հաղթանակներից հետո ուղեգրերն ապահովել են նաեւ Բրազիլիան ու Պորտուգալիան։

Հայտնի է նաեւ 1/8 եզրափակիչի չորս զույգ։

ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ

Դեկտեմբերի 3

Նիդեռլանդներ - ԱՄՆ՝ 19:00 (Երեւանի ժամանակ)

Արգենտինա - Ավստրալիա` 23:00

Դեկտեմբերի 4

Ֆրանսիա - Լեհաստան` 19:00

Անգլիա - Սենեգալ՝ 23:00

Դեկտեմբերի 5

E1 - F2` 19:00         

G1 - H2` 23:00        

Դեկտեմբերի 6

F1 - E2` 19:00         

H1 - G2`  23:00      

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով