00:59  ,  1 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Արգենտինան հաղթեց լեհերին եւ փլեյ-օֆֆում է, պայքարը շարունակում է նաեւ Լեհաստանը (ֆոտո, վիդեո)

Արգենտինայի եւ Լեհաստանի հավաքականները դուրս եկան աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ։ C խմբի երրորդ տուրի խաղում Ամերիկայի գավաթակիրները 2:0 հաշվով պարտության մատնեցին լեհերին եւ 6 միավորով գրավեց առաջին տեղը։

Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին անգլիական «Բրայթոնի» 23-ամյա կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերի գոլը 46-րդ րոպեին եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսի գոլը 67-րդ րոպեին։

Աշխարհի առաջնություններում 9-րդ գոլը կարող էր խփել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին, սակայն չկարողացավ արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։

Լեհաստանի հավաքականը 4 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ նույնպես կխաղա փլեյ-օֆֆում։

4 միավոր վաստակեց նաեւ Մեքսիկայի հավաքականը, որը 2:1 հաշվով առավելության հասավ Սաուդյան Արաբիայի նկատմամբ։ Աչքի ընկան մեքսիկական «Ամերիկայի» 30-ամյա հարձակվող Էնրի Մարտինը եւ մեքսիկական «Պաչուկայի» 26-ամյա կիսապաշտպան Լուիս Չավեսը։

Լեհաստանն ու Մեքսիկան նախորդ տուրում խաղացել էին ոչ ոքի 0:0 հաշվով, սակայն գոլերի տարբերությունը լեհերի օգտին էր։ Լեհերը 2-ական գոլ են խփել եւ բաց թողել, Մեքսիկան 2 գոլ է խփել, 3  գոլ բաց թողել: 

1/8 եզրափակիչում Արգենտինայի հավաքականը կմրցի D խմբում երկրորդ տեղը գրաված ավստրալացիների հետ։ Լեհաստանի մրցակիցը կլինի D խմբի հաղթող Ֆրանսիան։

ԱԱ-2022, երրորդ տուր

C խումբ

Լեհաստան - Արգենտինա՝ 0:2 (տեսանյութ)

Ալեքսիս Մաք Ալիսթեր, 46, Խուլիան Ալվարես, 67

Չիրացրած 11մ՝ Լիոնել Մեսի (Արգենտինա), 39

Սաուդյան Արաբիա - Մեքսիկա՝ 1:2 (տեսանյութ)

Սալեմ Ալ-Դավսարի, 90+5 - Էնրի Մարտին, 47, Լուիս Չավես, 52

Մրցաշարային դրություն․ Արգենտինա՝ 6 միավոր, Լեհաստան՝ 4,  Մեքսիկա՝ 4, Սաուդյան Արաբիա՝ 3։

D խումբ

Թունիս - Ֆրանսիա` 1:0

Վահբի Խազրի, 58

Ավստրալիա - Դանիա՝ 1:0

Մեթյու Լեկի, 60

Մրցաշարային դրություն․ Ֆրանսիա՝ 6 միավոր, Ավստրալիա՝ 6, Թունիս՝ 4, Դանիա՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով