23:22  ,  30 նոյեմբերի, 2022

Ավստրալիան առաջին անգամ 2 անընդմեջ հաղթանակ տարավ ԱԱ-ում եւ երկրորդ անգամ փլեյ- օֆֆում է

Ֆուտբոլի Ավստրալիայի հավաքականն աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարերում առաջին անգամ երկու անընդմեջ հաղթանակ տարավ, հաղորդում է Opta-ն։

Խմբային փուլի վերջին տուրում Ավստրալիան նվազագույն հաշվով հաղթեց դանիացիներին եւ պատմության մեջ երկրորդ անգամ հանդես կգա 1/8 եզրափակիչում։ Նախորդ խաղում Ավստրալիան 1:0 հաշվով հաղթել էր Թունիսի թիմին։

Առաջին անգամ Ավստրալիան փլեյ-օֆֆ էր դուրս եկել 2006թ․ աշխարհի առաջնությունում եւ 0:1 հաշվով պարտվել Իտալիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով