Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» ընդունեց «Արարատ-Արմենիային» եւ պարտություն կրեց 0:3 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրիդ Կուասի Էզան։ Աչքի ընկավ նաեւ կոլումբացի հարձակվող Խոնատան Դուարտեն։
18 խաղից հետո «Ուրարտուն» 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Արարատ-Արմենիան» երկրորդն է՝ 39 միավոր։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր
«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 0:3
Ուիլֆրիդ Կուասի Էզա, 13, 42, Խոնատան Դուարտե, 56
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում