19:24  ,  30 նոյեմբերի, 2022

«Փյունիկն» ուժեղ էր «Արարատից»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրի խաղում «Փյունիկն» ընդունեց «Արարատին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչի եւ կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի գոլերը։

«Փյունիկը» 17 խաղից հետո 33 միավորով չորրորդն է։ «Արարատը» 18 խաղում վաստակել է 18 միավոր եւ 8-րդն է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր

«Փյունիկ» - «Արարատ»՝ 2:0

Լուկա Յուրիչիչ, 45, Հովհաննես Հարությունյան, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով