16:14  ,  30 նոյեմբերի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի թիմն ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի թիմի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կիպրոսի ֆուտբոլի ասոցիացիայի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Հանդիպումը տեղի մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

Իսպանացի Խոակին Կապառոսի հեռանալուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատարը դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով