13:34  ,  30 նոյեմբերի, 2022

Հարի Քեյնը կրկնել է Դեւիդ Բեքհեմի ցուցանիշը

Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» 29-ամյա հարձակվող Հարի Քեյնը կրկնել է Անգլիայի թիմի նախկին խաղացող Դեւիդ Բեքհեմի ցուցանիշն աշխարհի առաջնությունում։

Հարի Քեյնը երեք գոլային փոխանցում է կատարել Քաթարում ընթացող մրցաշարում։ Նա առաջինն է անգլիացիներից այդ ցուցանիշով 2002թ․ աշխարհի առաջնությունում Դեւիդ Բեքհեմից հետո, հաղորդում է Opta Joe-ն։

Անգլիայի հավաքականը խմբային փուլում 6:2 հաշվով հաղթել է Իրանին, 3:0 հաշվով՝ Ուելսին, ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ՝ 0:0:

1/8 եզրափակիչում անգլիացիների մրցակիցը կլինի Աֆրիկայի չեմպիոն Սենեգալը։ Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով