12:53  ,  30 նոյեմբերի, 2022

Ռոնալդուն մոտ է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն

Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հետ պայմանագիր կնքելուն, հաղորդում է իսպանական Marca-ն։

Բանակցությունները Սաուդյան Արաբիայի թագաժառանգին պատկանող ակումբի հետ մոտենում են ավարտին։ Ռոնալդուն կկնքի 2,5 մրցաշրջանի պայմանագիր 200 միլիոն եվրո աշխատավարձով։ Գործարքի կնքմանը խանգարող որեւէ խոչընդոտ չկա։

Եվրոպական եւ ամերիկյան որեւէ ակումբ չի կարողացել առաջարկել նման պայմաններ Ռոնալդուին։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու Ռոնալդուն պայմանագիրը խզել են նոյեմբերի 22-ին։ Այժմ ֆուտբոլիստն ունի ազատ գործակալի կարգավիճակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում