11:57  ,  30 նոյեմբերի, 2022

Լիբերիայի նախագահ Ջորջ Վեան՝ որդուն․ Կվերադառնանք, երբ դուրս գաս եզրափակիչ (տեսանյութ)

Լիբերիայի նախագահ Ջորջ Վեան աշխարհի առաջնության ԱՄՆ - Իրան հանդիպումից հետո հանդերձարան տանող միջանցքում հանդիպել է որդու հետ։ Թիմոտի Վեան ԱՄՆ-ի հավաքականի եւ ֆրանսիական «Լիլի» 22-ամյա հարձակվողն է։

Ջորջ Վեան որդուն խոստացել է վերադառնալ Քաթար, եթե ԱՄՆ-ի հավաքականը դուրս գա եզրափակիչ։

«Կհանդիպենք։ Մենք կվերադառնանք, երբ դուրս գաս եզրափակիչ։ Լա՞վ»,- ասել է Վեան որդուն։

ԱՄՆ-ի հավաքականը Կրիստիան Պուլիշիչի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է Իրանին եւ 1/8 եզրափակիչում կմրցի հոլանդացիների հետ։

Ջորջ Վեան՝ 1995թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիրը, հանդես է եկել «Միլանում», «Մոնակում», ՊՍԺ-ում, «Մարսելում», «Չելսիում» եւ «Մանչեսթեր Սիթիում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով