11:28  ,  30 նոյեմբերի, 2022

Բենզեման մարզումները կվերսկսի դեկտեմբերի 9-ին

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի Մադրիդի «Ռեալի» ու աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման մարզումները կվերսկսի դեկտեմբերի 9-ին, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։

34-ամյա ֆուտբոլիստը շուտով կմիանա իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին եւ կվերսկսի անհատական մարզումները։

Բենզեման ազդրի մկանային վնասվածք է ստացել աշխարհի առաջնության մեկնարկից առաջ եւ բաց կթողնի մրցաշարը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում