10:22  ,  30 նոյեմբերի, 2022

Գարեթ Բեյլը մտադիր է մասնակցել հաջորդ ընտրական շրջափուլին

Ուելսի հավաքականի ավագ Գարեթ Բեյլը աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը չհաղթահարելուց հետո հայտարարել է, որ կշարունակի կարիերան։

«Ես կխաղամ այնքան, ինչքան կարող եմ։ Հիմա ծանր պահ է, բայց մենք դարձյալ առաջ կգնանք։ Մարտին կսկսվի նոր ընտրական փուլ՝ Եվրո-2024։ Հույս ունեմ, որ ես կմասնակցեմ»,- Բեյլի խոսքը մեջբերում է BBC-ն։

Ուելսի հավաքականը խմբային փուլի վերջին տուրում 0:3 հաշվով պարտվեց Անգլիային եւ 1 միավորով գրավեց վերջին տեղը խմբում։ Անգլիան 1/8 եզրափակիչում կմրցի Աֆրիկայի չեմպիոն Սենեգալի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով