01:30  ,  30 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022․ 1/8 եզրափակիչի 7 մասնակից արդեն հայտնի է

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում 1/8 եզրափակիչի 16 մասնակիցներից 7-ն արդեն հայտնի է։

Երկրորդ տուրից հետո ուղեգրերն ապահովել էին աշխարհի չեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան ու Պորտուգալիան։

A եւ B խբերում վերջին տուրի արդյունքում` ուղեգրերը նվաճեցին Նիդեռլանդների, Սենեգալի, Անգլիայի եւ ԱՄՆ-ի հավաքականները։

Հայտնի են նաեւ փլեյ-օֆֆի առաջին երկու զույգերը։

 A խմբի հաղթող հոլանդացիները դեկտեմբերի 3-ին կմրցեն B խմբի երկրորդ տեղը գրաված ամերիկացիների հետ։ B  խմբի հաղթող Անգլիայի թիմը դեկտեմբերի 4-ին կխաղա A խմբում երկրորդ տեղը գրաված Սենեգալի հետ։

ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ

Դեկտեմբերի 3

Նիդեռլանդներ - ԱՄՆ՝ 19:00 (Երեւանի ժամանակ)

C 1 - D 2` 23:00

Դեկտեմբերի 4

D 1 - C2` 19:00

Անգլիա - Սենեգալ՝ 23:00

Դեկտեմբերի 5

E1 - F2` 19:00         

G1 - H2` 23:00        

Դեկտեմբերի 6

F1 - E2` 19:00         

H1 - G2`  23:00       

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով