Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի խաղում Անգլիայի հավաքականը մրցում է ուելսցիների հետ եւ հաղթում է 2:0 հաշվով։
Երկրորդ խաղակեսում անգլիացիները 2 րոպեում 2 գոլ խփեցին։
50-րդ րոպեին տուգանայինը գերազանց իրացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» 25-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդը (տեսանյութ)։
52-րդ րոպեին Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը, որին գոլային փոխանցում կատարեց «Տոտենհեմի» 29-ամյա հարձակվող Հարի Քեյնը (տեսանյութ)։
Ընթանում է երկրորդ խաղակեսը։
Phil Foden has arrived. #FIFAWorldCup pic.twitter.com/mPkXf3yOuG
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 29, 2022
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում