23:14  ,  29 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022․ Նեյմարը, Դանիլոն եւ Սանդրոն չեն խաղա Կամերունի դեմ

Բրազիլիայի հավաքականի պաշտպաններ Ալեքս Սանդրոն ու Դանիլոն եւ հարձակվող Նեյմարը չեն կարողանա մասնակցել Կամերունի թիմի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի հանդիպմանը, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի կայքը։

Ալեքս Սանդրոն ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել, Դանիլոն ու Նեյմարը շարունակում են վերականգնվել ոտնաթաթի վնասվածքներից հետո։ Նեյմարը նաեւ բարձր ջերմություն է ունեցել։

Կամերուն - Բրազիլիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին։ Բրազիլիան արդեն ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով