21:42  ,  29 նոյեմբերի, 2022

Քաթարի հավաքականի հակառեկորդները

Քաթարը դարձավ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչ առաջին երկիրը, որի հավաքականը պարտվեց խմբային փուլի բոլոր հանդիպումներում։

Քաթարի հավաքականը նաեւ հակառեկորդ սահմանեց կազմակերպիչ երկրի թիմերի համար բաց թողած գոլերի քանակով։ Ֆելիքս Սանչեսի գլխավորած թիմը խփեց 1 գոլ, բաց թողեց 7 գոլ։

Քաթարի թիմը 0:2 հաշվով պարտվեց Էկվադորին, 1:3 հաշվով՝ Սենեգալին, 0:2 հաշվով՝ Նիդեռլանդներին։

A խմբից պայքարը 1/8 եզրափակիչում շարունակում են Նիդեռլանդների եւ Սենեգալի հավաքականները։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով