21:23  ,  29 նոյեմբերի, 2022

Նիդեռլանդների հավաքականը 11-րդ անգամ դուրս եկավ ԱԱ-ի փլեյ-օֆֆ

Ֆուտբոլի Նիդեռլանդների հավաքականը 11-րդ անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի փլեյ-օֆֆ։ Հոլանդացիները երբեք չեն ձախողվել խմբային փուլում։

Նիդեռլանդների հավաքականը մասնակցել է 1934, 1938, 1974, 1978, 1990, 1994, 1998, 2006, 2010, 2014, 2022 թվականների առաջնություներին։ 1934-ին եւ 1938-ին խմբային փուլ չի անցկացվել։ Պայքարը սկսվել է 1/8 եզրափակիչից։

Խմբային փուլի վերջին տուրում Լուի վան Գալի գլխավորած թիմը 2:0 հաշվով պարտության մատնեց Քաթարի թիմին եւ գրավեց առաջին տեղը A խմբում։ 1/8 եզրափակիչում հոլանդացիների մրցակիցը կլինի B խմբի երկրորդ թիմը։ B խմբում ընդգրկված են Անգլիայի, Ուելսի, Իրանի եւ ԱՄՆ-ի թիմերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով