19:51  ,  29 նոյեմբերի, 2022

«Ինտերը» կփորձի հունվարին ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի ծառայություններով։ Միլանյան ակումբը կփորձի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալությամբ ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստին, հաղորդում է Football Italia-ն։

Ֆրանկ Կեսիեն քիչ խաղաժամանակ է ստանում իսպանացի Չավիի գլխավորած թիմում եւ դեմ չէ ակումբը փոխելուն։

«Ինտերը» Ֆրանկ Կեսիեի տրանսֆերը ցանկացել է իրականացնել նաեւ 2017-ին, երբ նա հանդես էր գալիս «Ատալանտայում», սակայն Կեսիեն ընտրել էր «Միլանը», որի կազմում անցկացրեց հինգ տարի՝ դառնալով Իտալիայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում