17:53  ,  29 նոյեմբերի, 2022

«Շիրակը» հաղթեց ԲԿՄԱ-ին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունեց Գյումրիի «Շիրակին», որն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Հյուրերը գոլը խփեցին ավելացված 6-րդ րոպեին։ 

11-մետրանոցն արդյունավետ իրացրեց 29-ամյա հարձակվող Արտեմ Գեւորգյանը։

18 խաղից հետո «Շիրակը» 18 միավորով 7-րդն է, ԲԿՄԱ-ն ունի 9 միավոր եւ 9-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով