17:16  ,  29 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022. Դեշամը չի դիտարկում Բենզեմային կազմ վերադարձնելու տարբերակը

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը չի հաստատել լուրերը, թե թիմի հարձակվող Քարիմ Բենզեման ազդրի մկանային վնասվածքից հետո սպասվածից արագ է վերականգնվում եւ կարող է վերադառնալ կազմ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում։

«Այդ հարցը հիմա չի քննարկվում։ Չգիտեմ, թե ով է այդ մասին խոսում։ Բոլորին հայտնի է իրավիճակը եւ ժամանակը, որը անհրաժեշտ է Բենզեմային ապաքինվելու եւ վերականգնվելու համար։ Ես խոսել եմ Քարիմի հետ նրա հեռանալուց հետո։

Ես իմ տրամադրության տակ ունեմ 24 խաղացող եւ մտածում եմ նրանց մասին։ Լրագրողները ամեն ինչ կարող են քննարկել, բայց ես չեմ պատրաստվում մեկնաբանել այդ ամենը»,- Դեշամի խոսքը մեջբերում է ֆրանսիական L'Equipe-ը։

Ֆրանսիայի հավաքականը խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով