15:58  ,  29 նոյեմբերի, 2022

«Ալաշկերտը» պարտվեց հետնապահին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում Երեւանի «Ալաշկերտը» մրցեց հետնապահ «Նոայի» հետ եւ պարտություն կրեց 2:3 հաշվով։

«Նոան» առաջին 8 րոպեում երկու գոլ խփեց։ 5-րդ րոպեին աչքի ընկավ 21-ամյա հարձակվող Հայկ Ղեւոնդյանը, իսկ 3 րոպե անց դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց 19-ամյա նիգերիացի հարձակվող Գուդնյուզ Իգբոկվեն։ «Նոայի» երրորդ գոլը 64-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց 19-ամյա հարձակվող Լեւոն Վարդանյանը։

19 խաղից հետո «Ալաշկերտը»  34 միավորով երրորդն է, «Նոան» (18 խաղ) վերջինն է՝ 9 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս