14:25  ,  29 նոյեմբերի, 2022

Վինիսիուս․ Նեյմարը բարձր ջերմության պատճառով ներկա չէր խաղին

Բրազիլիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չէր կարողացել տրիբունայից հետեւել Շվեյցարիայի թիմի դեմ աշխարհի առաջնության երկրորդ տուրի խաղին։ Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտնել է Նեյմարի բացակայության պատճառը։

«Նեյմարը շատ տխուր էր, որ չկարոցավ հետեւել խաղին տրիբունայից։ Նա վատառողջ էր։ Պատճառը միայն ոտնաթաթի վնասվածքը չէր։ Նեյմարը նաեւ բարձր ջերմություն ուներ։ Հույս ունենք, որ նա շատ արագ կապաքինվի»,- Վինիսիուսի խոսքը մեջբերում է Get French Football News-ը։

Բրազիլիան Շվեյցարիային պարտության էր մատնել նվազագույն հաշվով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոյի գոլի շնորհիվ եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ։ Նեյմարը վնասվածքը ստացել էր սերբերի դեմ առաջին տուրի խաղում (2:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով