13:35  ,  29 նոյեմբերի, 2022

Ռումենիգե․ Տարիներ շարունակ «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն աղավաղում են ֆուտբոլային շուկան

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» նախկին ղեկավար Կառլ-Հայնց Ռումենիգեն դարձյալ քննադատել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գրեթե անսահմանափակ ֆինանսական միջոցներով շուկան աղավաղելու համար։

«Տարիներ շարունակ «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն աղավաղում են ֆուտբոլային շուկան։ Ամեն տարի նրանք ավելի են դուրս մնում վերահսկողությունից։ «Բավարիան» ունի այլ փիլիսոփայություն։ Արդեն 30 տարի մենք ապահովում ենք դրական ֆինանսական հաշվեկշիռ»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Сalciomercato-ն։

Գերմանիայի առաջնության 15 տուրից հետո «Բավարիան» 34 միավորով առաջատարն է։ ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 15 խաղում վաստակել է 41 միավոր եւ առաջինն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում