09:41  ,  29 նոյեմբերի, 2022

Նեյմար․ Կազեմիրոն աշխարհի լավագույն կիսապաշտպանն է արդեն երկար ժամանակ

Բրազիլիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը թվիթերյան գրառում է արել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի հենակետային կիսապաշտպան Կազեմիրոյի մասին։

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Բրազիլիան Կազեմիրոյի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց Շվեյցարիային եւ նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։

«Կազեմիրոն աշխարհի լավագույն կիսապաշտպանն է արդեն երկար ժամանակ»,- գրել է Նեյմարը, որը ոտնաթաթի վնասվածքի պատճառով բաց թողեց շվեյցարացիների դեմ խաղը։

Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է փլեյ-օֆֆում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով