02:41  ,  29 նոյեմբերի, 2022

«Յուվենտուսի» նախագահը, փոխնախագահն ու տնօրենների խորհրդի մյուս անդամները լքել են պաշտոնները

Թուրինի «Յուվենտուսի» տնօրենների խորհրդի անդամները՝ այդ թվում ակումբի նախագահ Անդրեա Անիելին ու փոխնախագահ Պավել Նեդվեդը, հրաժարական են ներկայացրել, հաղորդում է Goal.com-ը։

«Տնօրենների խորհրդի անդամները, հաշվի առնելով չլուծված իրավաբանական ու հաշվապահական խնդիրների կարեւորությունն ու հրատապությունը, ակումբի շահերից բխող որոշում են ընդունել՝ առաջարկելով նշանակել նոր ղեկավարություն։ Որոշումը փոխանցվել է ակումբի բաժնետերերի ժողովին»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

Գլխավոր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն կպահպանի պաշտոնը մինչեւ բաժնետերերի ժողովը, որը նախատեսված է 2023թ․ հունվարի 18-ին։

Անդրեա Անիելին «Յուվենտուսը» ղեկավարում էր 2010 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում