00:57  ,  29 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022. Պորտուգալիան 1/8 եզրափակիչում է Ֆերնանդեշի դուբլի շնորհիվ (ֆոտո, վիդեո)

Պորտուգալիայի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Խմբային փուլի երկրորդ տուրում պորտուգալացիները 2:0 հաշվով առավելության հասավ Ուրուգվայի թիմի նկատմամբ։

54-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 28-ամյա կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը (տեսանյութ

Նրա հարվածից հետո թիմի ավագ, 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցատկեց, ապակողմնորոշեց մրցակցի դարպասապահ, 29-ամյա Սերխիո Ռոչետին եւ ինքն էլ նշեց գոլը, սակայն հետագայում ՖԻՖԱ-ն գոլը գրանցեց Ֆերնանդեշի անվան դիմաց։

Ավելացված երրորդ րոպեին VAR-ի հուշումից հետո ձեռքով խաղի համար 11-մետրանոց նշանակվեց ուրուգվայցիների դարպասին։ Ֆերնանդեշը չվրիպեց։

H խմբում Պորտուգալիան 6 միավորով առաջինն է, Ուրուգվայը 1 միավորով վերջինն է։

Վերջին տուրում Ուրուգվայի թիմը դեկտեմբերի 2-ին կմրցի Գանայի հետ եւ պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը։

Պորտուգալիայից առաջ 1/8 եզրափակիչի ուղեգրեր նվաճել էին նաեւ Ֆրանսիայի եւ Բրազիլիայի հավաքականները։

ԱԱ-2022. H խումբ, երկրորդ տուր

Պորտուգալիա - Ուրուգվայ՝ 2:0 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 54, 90+3, 11մ

Հարավային Կորեա - Գանա՝ 2:3

Չհո Կյու Սուն, 58, 61  - Մոհամեդ Սալիսում, 24, Մոհամեդ Կուդուս, 34, 68

Մրցաշարային դրություն․ Պորտուգալիա՝ 6 միավոր, Գանա՝ 3, Հարավային Կորեա՝ 1, Ուրուգվայ` 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս