00:18  ,  29 նոյեմբերի, 2022

Ռոնալդուի 9-րդ գոլն աշխարհի առաջնություններում (վիդեո)

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն 9-րդ գոլը խփեց աշխարհի առաջնություններում։ Ուրուգվայի թիմի հետ խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման երկրորդ խաղակեսում պորտուգալացիները բացեցին հանդիպման հաշիվը։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 28-ամյա կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի փոխանցումից հետո 37-ամյա Ռոնալդուն գրավեց ուրուգվայցիների դարպասը (տեսանյութ

Հետագայում գոլը գրանցվել է Ֆերնանդեշի անվան դիմաց։

Ընթանում է երկրորդ խաղակեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով