00:11  ,  29 նոյեմբերի, 2022

Տիտե․ Թիմն է ստեղծում աստղերին, բայց մենք կարոտում ենք Նեյմարին

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտե մեկնաբանել է Կազեմիրոյի գոլի շնորհիվ տարած 1:0 հաշվով հաղթանակը Շվեյցարիայի թիմի նկատմամբ աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում եւ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելը։

«Շատ բարդ հանդիպում էր։ Եվրոպայի ընտրական փուլում Շվեյցարիան ունեցել է լավագույն ցուցանիշը պաշտպանությունում։ Նրանց խաղաոճը տարբերվում է Սերբիայի խաղաոճից։ Շվեյցարիան ունի գերազանց ֆուտբոլիստներ, որոնք կարող են տարբեր դերեր ստանձնել խաղադաշտում։

Ինչ վերաբերում է Նեյմարի բացակայությանը, համակարգը մնում է նույնը։ Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, որ տալիս է մեր կազմը։ Առաջին խաղն էր առանց Նեյմարի, բայց աչքի ընկավ Կազեմիրոն։ Թիմն է ստեղծում աստղերին, բայց մենք կարոտում ենք Նեյմարին»,- Տիտեի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Խմբային փուլի վերջին տուրում բրազիլացիները դեկտեմբերի 2-ին կմրցեն Կամերունի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով