23:31  ,  28 նոյեմբերի, 2022

Կազեմիրո․ Պարգեւատրվեցինք մեր համբերության համար

Բրազիլիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն մեկնաբանել է նվազագույն հաշվով հաղթանակը Շվեյցարիայի թիմի նկատմամբ աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում եւ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելը։ Բրազիլացիների միակ գոլը խփել էր Կազեմիրոն։

«Մրցաշարի մեկնարկից առաջ պատկերացնում էինք, որ բարդ խմբում ենք։ Սերբիան ուժեղ թիմ է, որը կարողանում է պարտադրել իր խաղը։ Գիտեինք, որ Շվեյցարիայի թիմի դեմ խաղը կլինի էլ ավելի բարդ։

Մենք եղանք համբերատար, կենտրոնանում էինք մանրուքների վրա եւ գիտեինք, որ կվերահսկենք գնդակը։ Բարեբախտաբար, կարողացանք գոլ խփել։ Հասանք մեր հիմնական նպատակին այս փուլում՝ դուրս եկանք փլեյ-օֆֆ։ Կարեւոր էր՝ հաշվի առնելով բարդ խումբը։ Հաղթահարեցինք արգելքը եւ պարգեւատրվեցինք մեր համբերության համար»,- Կազեմիրոյի խոսքը մեջբերում է  Globo Esporte-ն։

Կազեմիրոն ճանաչվել է սերբերի դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Խմբային փուլի վերջին տուրում բրազիլացիները դեկտեմբերի 2-ին կմրցեն Կամերունի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով