21:53  ,  28 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022. Կազեմիրոյի գոլի շնորհիվ Բրազիլիան նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր (ֆոտո, վիդեո)

Բրազիլիան նվաճեց աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի ուղեգիր աշխարհի չեմպիոն Ֆրանսիայից հետո երկրորդը։

Խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Բրազիլիայի հավաքականը նվազագույն հաշվով պարտության մատնեց Շվեյցարիայի թիմին։

64-րդ րոպեին շվեյցարացիների դարպասը գրավեց Մադրիդի «Ռեալի» 22-ամյա հարձակվող Վինիսիուս Ժունիորը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։

Բրազիլիայի միակ ու հաղթական գոլը 83-րդ րոպեին փայլուն հարվածով խփեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 30-ամյա կիսապաշտպան Կազեմիրոն, որին գոլային փոխանցում կատարեց «Ռեալի» 21-ամյա հարձակվող Ռոդրիգոն։

G խմբում Բրազիլիան 6 միավորով եւ գոլերի 3:0 տարբերությամբ առաջինն է եւ փլեյ-օֆֆում է։ Շվեյցարիան 3 միավորով երկրորդն է։ 1-ական միավոր ունեն Կամերունն ու Սերբիան։

Առաջին տուրում Բրազիլիան 2:0 հաշվով հաղթել էր Սերբիային, Շվեյցարիան նվազագույն հաշվով պարտության էր մատնել Կամերունին։

Վերջին տուրում դեկտեմբերի 2-ին Բրազիլիան կխաղա Կամերունի, Շվեյցարիան՝ Սերբիայի հետ։

ԱԱ-2022․ G խումբ, երկրորդ տուր

Բրազիլիա - Շվեյցարիա` 1:0 (տեսանյութ)

Կազեմիրո, 83

Կամերուն - Սերբիա՝ 3:3

Ժան-Շառլ Կաստելետո, 29, Վենսան Աբուբաքար, 63, Էրիկ Շուպո-Մոտինգ, 66 - Ստրախինյա Պավլովիչ, 45+1, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 45+3, Ալեքսանդր Միտրվիչ 53

Մրցաշարային դրություն․ Բրազիլիա` 6 միավոր, Շվեյցարիա՝ 3, Կամերուն` 1, Սերբիա՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով