21:34  ,  28 նոյեմբերի, 2022

«Ինտերը» պատրաստ է վաճառել Դենզել Դյումֆրիսին

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» պատրաստ է վաճառել պաշտպան Դենզել Դյումֆրիսին, եթե 26-ամյա խաղացողի տրանսֆերի համար ստանա 60 միլիոն եվրոյի առաջարկ, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։

Հոլանդացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Тransfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» են հետաքրքրված Դենզել Դյումֆրիսի ծառայություններով։

Ընթացիկ մրցաշրջանում նա «Ինտերի» հետ մասնակցել է 17 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում