18:25  ,  28 նոյեմբերի, 2022

«Վանը» հաղթել է «Լեռնային Արցախին»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրի խաղում Չարենցավանի «Վանը» հյուրընկալվեց «Լեռնային Արցախին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց 28-ամյա կիսապաշտպան Վասպուրակ Մինասյանը, իսկ վերջին րոպեներին հյուրերի առավելությունը կրկնապատկեց 24-ամյա հարձակվող  Էդգար Մովսեսյանը։

«Վանը» 18 խաղում վաստակել է 27 միավոր եւ 5-րդն է։  «Լեռնային Արցախը» 18 խաղից հետո 21 միավորով 6-րդն է, «Վանը»

Հայաստանի առաջնություն, 19-րդ տուր

«Լեռնային Արցախ» - «Վան»՝ 0:2

Վասպուրակ Մինասյան, 13, Էդգար Մովսեսյան,  90+7

Հեռացում՝ Գեւորգ Նաջարյան («Վան»), 45+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով