17:46  ,  28 նոյեմբերի, 2022

Կլոպը «Լիվերպուլում» է ցանկանում տեսնել Կանադայի հավաքականի հարձակվողին

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված է ֆրանսիական «Լիլի» եւ Կանադայի հավաքականի 22-ամյա հարձակվող Ջոնաթան Դեւիդի ծառայություններով, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ Յուրգեն Կլոպը տեւական ժամանակ է հետեւում այս ֆուտբոլիստի խաղին։ Ջոնաթան Դեւիդն այժմ մասնակցում է աշխարհի առաջնությանը։

Ընթացիկ մրցաշրջանում Ջոնաթան Դեւիդը «Լիլի» հետ մասնակցել է 17 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Ջոնաթան Դեւիդի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English