15:39  ,  28 նոյեմբերի, 2022

Էլմիրա Կարապետյանը ոսկե եւ արծաթե մեդալներ է նվաճել Լեհաստանում

Վրոցլավում անցկացված հրաձգության Լեհաստանի բաց առաջնությանը մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները։

Երևանցի Էլմիրա Կարապետյանը ատրճանակով 10 մետրից վաստակել է 578 միավոր և նվաճել է ոսկե մեդալ, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը:

Փարիզի Օլիմպիական խաղեր ուղեգիր նվաճած Էլմիրա Կարապետյանը Բենիկ Խլղաթյանի ընկերակցությամբ խառը մրցաձևում,  290+284 միավորների ընդհանուր գումարով գրավել է  երկրորդ տեղը: 

Ատրճանակի մրցումներում Բենիկ Խլղաթյանը 580 միավորով երկրորդ տեղն է գրավել:

Հրաչյա Բաբայանը հրացանով 10 մետրից վաստակել է 625, 5 միավոր և երրորդ արդյունքով մտել եզրափակիչ: Վճռական փուլում Հրաչյա Բաբայանը զենքի հետ կապված տեխնիկական խնդիր է ունեցել և դուրս է մնացել պայքարից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում