Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» նոր պայմանագիր կկնքի իսպանացի պաշտպան Ալեքս Բալդեի հետ։ 19-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կսահմանվի 1 միլիարդ եվրո, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն:
Նույնը հրաժարագինն ամրագրված է նաեւ կատալոնական թիմի մյուս երիտասարդ խաղացողներ՝ Պեդրիի, Գավիի, Կունդեի եւ Ֆերան Տորեսի պայմանագրերում։
Բալդեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բալդեն մասնակցել է 12 հանդիպման, կատարել 3 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։
Բալդեն Իսպանիայի հավաքականի կազմում այժմ մասնակցում է աշխարհի առաջնությանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում