12:51  ,  28 նոյեմբերի, 2022

Իրանը պահանջել է ԱՄՆ-ի հավաքականի որակազրկում սկանդալային հրապարակման համար

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից պահանջել է որակազրկել ԱՄՆ-ի հավաքականին Իրանի արժանապատվության դեմ գործողությունների համար, հաղորդում է բրիտանական The Guardian-ը

ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական էջերում աշխարհի առաջնության խմբային փուլի մրցաշարային աղյուսակում Իրանի դրոշը պատկերել էր առանց պետական զինանշանի՝ խորհրդանշական աջակցություն հայտնելով Իրանում մարդու հիմնական իրավունքների համար պայքարող կանանց։

Իրանը բողոքն ուղարկել է ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտե։

ԱՄՆ-ի եւ Իրանի հավաքականները կհանդիպեն խմբային փուլի երրորդ տուրի խաղում, որը տեղի կունենա նոյեմբերի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով